Ամերիկյան իշխանությունները կոչ են արել Նիդերլանդներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ)՝ կազմակերպության դեմ լայնածավալ պատժամիջոցների նախապատրաստման ֆոնին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իրադրությանը ծանոթ երկու աղբյուրների։
Գործակալության տվյալներով՝ պատժամիջոցները պատասխան են դատարանի կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների նկատմամբ հետաքննություններին, որոնք ՄՔԴ-ի 125 անդամ պետությունների շարքում չեն։
Պատժամիջոցները կարող են կիրառվել արդեն երկուշաբթի օրը։ Ամերիկացի պաշտոնյաները համապատասխան նախազգուշացում են փոխանցել Նիդերլանդների ներկայացուցիչներին, որտեղ գտնվում է դատարանը։