Նախագահի հրամանագրի համաձայն՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետ, գնդապետ Միհրան Արմենի Գարբուզյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Iravaban.net-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի լրատվության վարչությունից։