
Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը և այն դիտարկում ենք որպես միջպետական փոխգործակցության ամբողջ համալիրի անբաժանելի բաղադրիչ»,- ասվում է Մատվիենկոյի՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին Հանրապետության Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում։
Նրա խոսքով՝ ռուս-հայկական բազմամյա համագործակցությունը հիմնված է բարեկամության և բարիդրացիության ավանդույթների վրա, բխում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերից և նպաստում տարածաշրջանային ու համաշխարհային կայունության ամրապնդմանը։