Iravaban.net-ը նաախագահի աշխատակազմից տեղեկանում է, որ հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել`
Մարտական ծառայության մեդալով՝
- Վաղարշակ Աշոտի Եսայանին՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության վաշտի հրամանատար, մայոր
- Հովհաննես Հարությունի Կուպալյանին՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ավագ ինժեներ, մայոր
- Արտակ Գագիկի Հովհաննիսյանին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության վարչության բաժնի պետ, փոխգնդապետ
- Տիգրան Սարոյի Մելքումյանին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, կապիտան
Մխիթար Գոշի մեդալով՝
- Ծովակ Արայիկի Մնացականյանին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ
- Կորյուն Վարդանի Սերոբյանին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ
Երախտագիտության մեդալով՝
Սահակ Թաթուլի Մկրտչյանին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզա-յին քննչական վարչության պետ: