Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո

Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
armtimes.com Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին Անկախության օրվա առթիվ։


 


«Դաշնային խորհրդի անունից և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը, այն դիտարկում ենք որպես միջպետական փոխգործակցության ամբողջ համալիրի անբաժանելի բաղադրիչ», – գրել է Մատվիենկոն Ռուբինյանին ուղղված ուղերձում։


 


Նա նաև նշել է, որ բազմամյա ռուս-հայկական համագործակցությունը հենվում է բարեկամության և բարիդրացիության ավանդույթների վրա, համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին, նպաստում տարածաշրջանային և համաշխարհային կայունության ամրապնդմանը:


 


 


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment