
Սեպտեմբերի 22-ից հանրության համար բաց կլինի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն. Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» միջազգային ցուցահանդեսը։
Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի աշխարհահռչակ Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարանի շուրջ հիսուն ցուցանմուշ՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների հետ․ տարբեր երկրներից հայտնաբերված ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր, ճարտարապետական զարդաքանդակներ, որոնք կրում են տիեզերագիտական ու առասպելաբանական պատկերացումների հետքերը՝ հին աշխարհից մինչև միջնադար և արդի ժամանակներ։
Դարձե՛ք մշակութային այս երկխոսության մասնակիցը։
Տոմսեր կարող եք ձեռք բերել առցանց
Ցուցադրությունը նվիրված է ՀՀ անկախության 35-ամյակին և Բեռլինի Թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակին։