Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (ԵՄԱ) շնորհավորել է հայ ժողովրդին անկախության 35-ամյակի առթիվ՝ շնորհավորական գրառում հրապարակելով Facebook-ի իր պաշտոնական էջում։
«Շնորհավոր անկախության 35-ամյակը, Հայաստա՛ն»,- նշել է նա։
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարին։ Դրա հիմնական խնդիրներն են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դիտարկումն ու դրա մասին զեկուցումը, սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովմանը և կողմերի միջև վստահության ամրապնդմանը նպաստելը։ ԵՄ խորհուրդը 2025 թվականի հունվարին առաքելության մանդատը երկարաձգել է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի մարտին ընդունել է առաքելության նոր ղեկավար Սատու Կոյվուին։ Կողմերը քննարկել են առաքելության գործունեությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ու տարածաշրջանային կայունության ապահովման հարցերը։
