Հայաստանում սեպտեմբերի 21-ին նշվում է ՀՀ պետական և ազգային ամենակարևոր տոներից մեկը՝ Հայաստանի անկախության տոնը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը:
35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, անկախության հանրաքվեի ժամանակ հայ ժողովուրդը կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։
Անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991-ի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: