Նասիմիին արհեստածին Ադրբեջանում դեռևս խորհրդային շրջանում դարձրել էին «ադրբեջանցի», և այդ տխրահռչակ զեղծարարությունը մինչև օրս շարունակվում է. Վարդան Ոսկանյան

Արաբերեն, պարսկերեն և թյուրքերեն ստեղծագործած միջնադարյան բանաստեղծ Իմադդադին Նասիմիին արհեստածին Ադրբեջանում դեռևս խորհրդային շրջանում դարձրել էին «ադրբեջանցի», և այդ տխրահռչակ զեղծարարությունը մինչև օրս շարունակվում է։

Դիցուք, երեկ Շամախիում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը այցելել է նորաբաց «Նասիմիի այգիներ» համալիրը, որտեղ տեղադրել են միջնադարյան միստիկ այս մեծ բանաստեղծի արձանը։

Արհեստածին Ադրբեջանում, փորձելով աջ ու ձախ յուրացնել ամեն ինչ, «մոռանում են», որ Նասիմիի ծննդավայրն անհայտ է, մահվան վայրը՝ Սիրիան, իսկ բանաստեղծն ինքն իրեն, ամենայն հավանականությամբ, համարում էր թուրքմեն, արևմտաթյուրքական կոյնեով գրելով՝

Ərəb nütqi dutulmuşdur dilindən,

Səni kimdür deyən, kim türkmənsən?

«Արաբի լեզուն պապանձվել է քո խոսքից,

Ո՞վ է քեզ պարսավողը, թե թուրքմեն ես»։

Լուսանկարի երգն իրանական ծագմամբ բրիտանացի երաժշտի է (որը, ցավոք, 2020թ. պաշտպանել էր ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ, ծառայելով այդ բարբարոսական գործողության քարոզչությանը)՝ գրված Նասիմիի, թերևս, ամենանշանավոր միստիկ բովանդակությամբ բանաստեղծության բառերով ՝

հենց այն բանաստեղծության, որը Բաքվի բանտում պատանդառված Ռուբեն Վարդանյանը մեջբերել էր՝ «Իմ մեջ կտեղավորվեն երկու աշխարհները, ես այս աշխարհում չեմ տեղավորվի»։

Վարդան Ոսկանյան, իրանագետ, արևելագետ

Leave a Comment