Երեկ երեկոյան՝ ժամը 23։40-ի սահմաններում, Գյումրիում ծանր ավտովթար է տեղի ունեցել․ իրար են բախվել «BMW» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 4 քաղաքացի է տուժել։ Վիրավորներին նախ տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ ցուցաբերվել է առաջին օգնություն և կատարվել անհրաժեշտ վիրահատական միջամտություն, որից հետո տուժածներից 3-ին ուղղաթիռով տեղափոխել են Երևան։
Tribune.am-ի տեղեկություններով՝ BMW-ի վարորդը, փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, մեծ արագությամբ փորձել է փախչել Պարեկային ծառայողներից, ինչն էլ հանգեցրել է Ford Transit-ի հետ բախմանը։
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածների վիճակն էլ գնահատվում է ծանր։ Նրանցից մեկը՝ Հ․ Ս․-ն, ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք, իսկ մյուս երկու տուժածներից մեկը՝ դեմքի ու աչքի շրջանում լուրջ վնասվածքներ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են հանգամանքները։
Արամ Դավթյան