Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԳԱ այցից առաջ կարճատև այց կկատարի Կատար

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Թեհրանից՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով, սակայն Նյու Յորք ժամանելուց առաջ կարճատև այց կկատարի Կատար, որը Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսության միջնորդներից մեկն է։ Այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարարությունը։

«Հարկ է նշել, որ Նյու Յորք մեկնելու ճանապարհին մեր երկրի արտգործնախարարը կարճ կանգառ կկատարի Դոհայում, որտեղ խորհրդակցություններ կանցկացնի տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ»,- նշվում է Իրանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Մեկ օր առաջ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Կատարի միջնորդների միջոցով ԱՄՆ-ին փոխանցել են պատերազմի դադարեցման պայմանները և սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանին։

Leave a Comment