Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում

Լոս Անջելես քաղաքում կայացած UFC 331 մրցաշարում միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը հաղթել է բրազիլացի Բրունո Ֆերեյրային:

28-ամյա մարտիկն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ: Հաղթանակը տոնելիս Շահբազյանն օկտագոնում ծածանել է Հայաստանի դրոշը:

Խառը մենամարտերում (MMA) Շահբազյանն անցկացրել է 23 մենամարտ, որոնցից 17-ում հաղթել է, իսկ 6-ում՝ պարտվել: 33-ամյա Ֆերեյրան իր ակտիվում ունի 15 հաղթանակ և 5 պարտություն:

Leave a Comment