Հայաստանի կանանց շախմատի հավաքականը 46-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում տարել է իր չորրորդ հաղթանակը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Օլիմպիադայի հինգերորդ տուրում հայ շախմատիստուհիները 3։1 հաշվով հաղթել են Պերուի հավաքականին։ Մարիամ Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը հաղթանակներ են գրանցել իրենց պարտիաներում, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը խաղերն ավարտել են ոչ-ոքի։
Նույն տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Չինաստանի ընտրանու հետ։ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը ավարտել են իրենց պարտիաները ոչ-ոքի։
Օլիմպիադայի հինգ տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականն ունի 9 միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 8 միավոր։
