ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու Թրամփի փորձերի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է կարգավորել ուկրաինական հակամարտությունը, Breitbart News պորտալին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը։

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ առաջնորդը «փորձում է վերջ դնել Եվրոպայի ամենախոշոր ցամաքային պատերազմին», որը «սկսվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք»։

Ուոլցը հավելել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից առաջիկա ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը մտադիր է խոսել ինքնիշխանության, «վերջին մեկ տարվա ընթացքում իր աջակցությամբ ձեռք բերված խաղաղության պայմանավորվածությունների, ինչպես նաև այն համաձայնությունների մասին, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է»։ Բացի այդ, Թրամփը կանդրադառնա Իրանի միջուկային ծրագրին, արհեստական բանականությանը և դրա կարգավորման գործում պետության դերին, հավելել է Ուոլցը։

Ավելի վաղ Fox News-ը, հղում անելով Ուոլցին, հայտնել էր, որ Թրամփը մտադիր է Իրանի միջուկային ծրագիրը դարձնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից իր ելույթի առանցքային թեման։

Leave a Comment