Չեչնիայի Նադտերեչնի շրջանի երկու ընտրատեղամասերում հարսանեկան հանդիսություններ են անցկացվել։ Հարսները հարսանիքի օրը եկել են քվեարկելու, որից հետո ընտրատեղամասերում շարունակվել են ավանդական տոնական արարողություններն ու պարերը։
«Սովորական ընտրատեղամասը հայտնվել է իսկական չեչենական հարսանիքի կենտրոնում՝ վառ, շքեղ, աղմկոտ և գեղեցիկ։ Իր կյանքի նոր էջի մեկնարկի օրը հարսը եկել է քվեարկելու։ Նադտերեչնի շրջանում ընտրատեղամասերում միանգամից երկու հարսանիք են անցկացվել»,- հայտնել են հանրապետության ընտրական հանձնաժողովից։
Չեչնիայի Հանրապետությունում սեպտեմբերի 18-ից 20-ը եռօրյա քվեարկություն է անցկացվում։ Տարածաշրջանի բնակիչներն ընտրում են հանրապետության ղեկավարին, Պետդումայի, Չեչնիայի խորհրդարանի, ինչպես նաև համայնքների ներկայացուցչական մարմինների պատգամավորներին։
Սեպտեմբերի 19-ի ժամը 15։00-ի դրությամբ՝ տարածաշրջանում ընտրողների մասնակցությունը կազմել է 79,12 տոկոս։