Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները բրազիլական Սան Պաուլոյում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում: Քառորդ եզրափակչում 24-ամյա թենիսիստուհին 4:6, 5:7 հաշվով պարտվեց Աշխարհի 94-րդ ռակետ, Ֆրանսիան ներկայացնող Աննա Բլինկովային:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Ալինա Չարաևան 6:2, 6:3 հաշվով հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանին: Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Չարաևան 133-րդն է, Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 155-րդ տեղը։