Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները

Իրանի իշխանությունները Կատարի միջնորդների միջոցով ԱՄՆ-ին են փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները և սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին։

«Մենք կապի մեջ ենք Կատարի միջնորդի հետ, ով Վաշինգտոնին է փոխանցել պատերազմը դադարեցնելու մեր պայմանները, և մենք սպասում ենք նախագահ Թրամփի արձագանքին», – ասել է նա։

Ըստ Ռեզայիի՝ Իրանի պայմանները ներառում են պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներում, իրանական ակտիվների սառեցման վերացումը և ծովային շրջափակման դադարեցումը։

Leave a Comment