Արման Ծառուկյանը կհաղթի մենամարտում․ Պետր Յան

UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն Պետր Յանը Փորձել է կանխատեսել Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի ելքը:

«Ամեն դեպքում, Արմանը նախընտրում է ըմբշամարտի ոճը, մինչդեռ Ռաֆին ավելի շատ հարվածային մարտիկ է և հարվածում է տարածության վրա՝ օգտվելով իր մարդաչափության՝ երկար ձեռքերի և ոտքերի առավելությունից։ Այս մենամարտում կհանդիպեն երկու տարբեր ոճերի մարտիկներ։ Նա, ով կկարողանա իր ոճը թելադրել, կհաղթի։ Իմ կանխատեսումը՝ Արման Ծառուկյանը կհաղթի մենամարտում»,- սոցցանցերում նշել է ռուս մարտիկը:

29-ամյա Ծառուկյանը և 30-ամյա Ռուֆին կհանդիպեն Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում՝ գլխավոր մենամարտից առաջ:

Leave a Comment