PISA-ի ահազանգը, ի՞նչ է պետք փոխել Հայաստանի կրթական համակարգում. Հեռանկար բանավեճ

Հայաստանի դպրոցականների գրանցած արդյունքները PISA միջազգային ստուգատեսում լուրջ ահազանգ են մեր կրթական համակարգի խորքային խնդիրների մասին։ «Հեռանկար բանավեճ» հաղորդման շրջանակում ոլորտի առաջատար փորձագետները բացահայտում են, թե ինչու են 15-ամյա պատանիները դժվարանում ընկալել կարդացած տեքստը և կիրառել գիտելիքները։

Հաղորդման ընթացքում մանրամասն քննարկվում են նոր չափորոշիչների արդյունավետությունը, ուսուցիչների վերապատրաստման որակը, թվային սերնդի մտածողության առանձնահատկություններն ու դպրոց-ընտանիք կապի բացերը։ Փորձագետները ներկայացնում են համակարգային լուծումներ, որոնք անհրաժեշտ են կրթական որակն արմատապես բարելավելու և աշակերտներին իրական կյանքին նախապատրաստելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment