
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին 23 տարում մթնոլորտում մեթանի կոնցենտրացիան աճել է շուրջ 10%-ով։ NASA-ի Aqua արբանյակի տվյալները ցույց են տալիս, որ հատկապես բարձր արժեքներ դիտվում են Հյուսիսային կիսագնդում և Մերձավոր Արևելքի երկնքում, որտեղ կոնցենտրացիան տեղ-տեղ մոտենում է 2000 ppbv-ի՝ ըստ ծավալի միլիարդ բաժնից 2000-ին։ ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության՝ NOAA-ի տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մեթանի գլոբալ կոնցենտրացիան մոտ 1770 ppb-ից հասել է 1939 ppb-ի։ Մեթանի ներկայիս կոնցենտրացիան ամենաբարձրն է առնվազն վերջին 800 հազար տարվա ընթացքում։ Մերձավոր Արևելքում դրա արտանետումների նշանակալի աղբյուրներից մեկը նավթագազային արդյունաբերությունն է»։