Բաքվում ավարտել է աշխատանքը թուրքալեզու պետությունների անվտանգության խորհուրդների ղեկավարների հանդիպումը: Հյուրերին ընդունել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև բացառիկ հարաբերությունները պետք է օրինակ ծառայեն մնացած բոլոր թուրքալեզու եղբայր պետությունների համար: Արդյո՞ք Անկարայում ևս Բաքվի հետ հարաբերություններն անթերի են համարում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը:
«Թուրքալեզու պետություններից ժամանած հյուրերին Իլհամ Ալիևն ասել է, որ ողջ մոլորակում չկա ուրիշ այլ 2 պետություն, որոնք այդքան մտերիմ ու հարազատ լինեին միմյանց նկատմամբ, ինչպիսին են Թուրքիան ու Ադրբեջանը: Նա ասել է, որ այդ երկու պետությունների միջև ոչ միայն չկա ոչ մի խնդիր, այլև՝ բառացիորեն բոլոր շահերը համընկնում են և իրենք բոլոր հարցերում աջակցում են մեկը մյուսին»,-ասել է Երկանյանը:
Ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը Թուրքիայում սկսել է փոխվել: Իսկ թուրքերը ո՞ւմ են թշնամի համարում: Ադրբեջանցիների համար հայերից բացի էլ ովքե՞ր են թշնամի:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: