Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։
Iravaban.net– ի փոխանցմամբ Խորհուրդը որոշեց բավարարել միջնորդությունը և Կարեն Համբարձումյանին հայտարարել խիստ նկատողություն։