102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը չի առարկի, եթե Ռուսաստանը ցանկանա Գյումրիից հանել ռուսական 102-րդ ռազմաբազան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք երբեք Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման չենք դրել, հիմա Ռուսաստանն է դրել քննարկման և մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ: Ուզում են հանեն, թող հանեն:2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց են տվել, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն: Մի դեպք չի եղել, որ մեր որևէ պաշտոնյա որևէ ռուս պաշտոնյայի առաջ նման հարց դնի կամ նման հարց բարձրացնի, եթե իրենք որոշեն հանել, մենք չենք առարկելու: 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում: Եթե ուզում են չհանեն, մենք պատրաստ ենք քննարկել նաև այդ հարցը»,- նշել է Փաշինյանը:

 

 

Leave a Comment