Պատմական հնարավորություն է ստեղծվել, որպեսզի Հարավային Կովկասը բազմամյա հակամարտությունների փոխարեն ասոցացվի խաղաղության հետ. Գյուլեր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ պատմական հնարավորություն է ստեղծվել, որպեսզի Հարավային Կովկասը բազմամյա հակամարտությունների փոխարեն ասոցացվի խաղաղության, կայունության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության հետ։

«Այս համատեքստում Թուրքիան ողջունում է անցյալ տարի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը, ինչպես նաև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին շրջանում ձեռնարկված դրական քայլերը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ համապարփակ և կայուն խաղաղություն կհաստատվի»։

Գյուլերը հավելել է, որ Կովկասին հակամարտությունների փոխարեն անհրաժեշտ են զարգացում և բարօրություն։

Leave a Comment