Ռուսաստանը չի կարող դեմ լինել հայ ժողովրդի՝ եվրոպական ինտեգրման օգտին ընտրությանը, եթե այն իսկապես կատարված է, բայց նախ անհրաժեշտ է հասկանալ, թե արդյոք նման ընտրություն գոյություն ունի, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Եվրամիությունը Հայաստանի ապագան է, ապա նախագահ (Ռուսաստանի Վլադիմիր – խմբ.) Պուտինը բազմիցս ասել է. եթե սա ժողովրդի ընտրությունն է, ինչպե՞ս կարող ենք մենք դեմ լինել դրան։ Բայց եկեք հասկանանք՝ կա՞ ընտրություն, թե՞ ոչ Եվրամիության հետ կապված», – ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Միջազգային երիտասարդական փառատոնում։