ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին: Այս մասին Shantnews-ին հայտնել են Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից։
Սեպտեմբերի 15-ին սկսված դատաքննությունը Սահմանադրական դատարանում տևել է մի քանի ժամ և ավարտվել: Ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին Կառավարությունը դիմել էր ՍԴ՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այսինքն՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում» ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելու համար: