Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է ռազմական համագործակցությանը՝ մենք պատրաստ ենք քննարկել դրա ընդլայնման հեռանկարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ կապերի, ինչպես նա է ասել, գույքագրման շրջանակում», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։
Նա նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև ավանդական համագործակցությունը, ինչպես նաև ընդհանուր մեխանիզմների կանոնավոր աշխատանքը համապատասխանում են երկու երկրների շահերին։