ԱԺ-ն ընդունեց Կառավարության անդամի երդման նոր տեքստ սահմանող նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ամբողջությամբ ընդունել է ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բարձրաձայնել է Կառավարության անդամի երդման առաջարկվող տեքստը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել ՀՀ պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»։

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել և կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Օրենքի նախագծի հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Leave a Comment