ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը Վաշինգտոնում հայկական կոնյակի ընդունելություն-համտես էր կազմակերպել: Հայ դիվանագետները նպատակ ունեն նպաստել ամերիկյան շուկայում հայկական ավանդական արտադրանքի առաջխաղացմանը: Որտե՞ղ է այն անցել և ովքե՞ր են մասնակցել: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այդ դեգուստացիան անցել է Վաշինգտոնի նշանավոր ակումբներից մեկում: Նպատակն է եղել նպաստել հայ արտահանողների ջանքերին և օգնել իրենց կապեր հաստատել ամերիկյան շուկայում: Վերջերս հայ դիվանագետներն այս հարցում առավել ակտիվ են դարձել: Դա հավանաբար տեղի ունեցավ հատկապես այն բանից հետո, երբ արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշ չափով վերանայեց իր առաջնահերթությունը: Հիշեցնեմ՝ սեպտեմբերից գերատեսչությունը կոչվում է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Որքա՞ն է հայկական կոնյակի սպառումը ԱՄՆ-ում: Պաշտոնական պրես-ռելիզներում հայկական կոնյակը ներկայացվում է արդեն որպես բրենդի: Կարո՞ղ է արդյոք հայկական կոնյակն արժոքով մրցունակ լինել ամերիկկյան շուկայում՝ հաշվի առնելով տրանսպորտային ծախսերն ու ակզիցները:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: