ՎԴՆԽ-ի «Հայաստան» տաղավարում կբացվի «Հայաստանը ռուս նկարիչների աչքերով» ցուցահանդեսը

15 Սեպտեմբերի 2026, 18:20

Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ՎԴՆԽ) «Հայաստան» տաղավարում սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը տեղի կունենա «Հայաստանը ռուս նկարիչների աչքերով» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են ժամանակակից գեղանկարիչների աշխատանքներ։ Նրանց թվում են Պավել Շումովը, Արտեմ Պուչկովը, Պավել Մունտիևը, Բորիս Կլեմենտևը, Անդրեյ Սիբիրսկին և Ալլա Ցվետկովան։

Ցուցահանդեսի համակարգողն է Արեն Երգանջյանը: Հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին:

Ցուցահանդեսը բոլոր այցելուների համար կլինի անվճար:

Leave a Comment