Հնարավորություն ունեցա նաև կրկին շփվելու տեղահանված Ղարաբաղի հայերի հետ. Գրոնո

15 Սեպտեմբերի, 2026

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Երևանում հանդիպել է Արցախից բռնի տեղահանված հայերին, լսել նրանց մտահոգությունները։ Այս մասին Գրոնոն հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Հնարավորություն ունեցա նաև կրկին շփվելու տեղահանված Ղարաբաղի հայերի խմբերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ նրանց իրավիճակի և մտահոգությունների մասին լսելու համար։ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ «Մատենադարան» այցելելու ընթացքում հնարավորություն ունեցա անձամբ տեսնելու հայկական մշակութային ժառանգության պատմական անչափ հարուստ հետքը, այդ թվում՝ նախկին հակամարտության գոտիներից»,- նշել է Գրոնոն։

Leave a Comment