
Ստամբուլի բիզնես կենտրոններից մեկում գտնվող տարադրամի փոխանակման կետում հրաձգություն է տեղի ունեցել։ DHA-ի հաղորդմամբ՝ երկու մարդ զոհվել է, ևս երկուսը հրազենային վնասվածքներ են ստացել։
Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել փոխանակման կետի հաճախորդի և սեփականատիրոջ միջև ֆինանսական վեճի պատճառով։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներից մեկին։