Միրզոյանն ու Բայրամովը ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այս ամիս նախատեսում են հանդիպել Նյու Յորքում՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնեց Հայաստանի արտգործնախարարը։

«Մենք նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, վերջնական պայմանավորվածություն չկա, գրաֆիկներից է կախված», – ասաց Միրզոյանը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։

Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։

Երկու երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը սեպտեմբերի սկզբին Բիշքեկում էր՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Բայրամովը հանդիպումից հետո հայտնել էր, որ այնտեղ Միրզոյանի հետ մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել և առաջիկայում կրկին հանդիպելու են։

Leave a Comment