Պատմական ռեկորդ Սևանում՝ 38 ժամ և 74 կմ․ հայ լողորդն առաջին անգամ հաղթահարել է Սևանա լիճը ծայրից ծայր

Սևանը հերթական անգամ նրան փորձեց թելադրել իր կանոնները՝ ուժեղ քամի, բարձրացող ալիքներ։ Բայց լիճն այս անգամ հանձնվեց։ Այս անգամ ավելի համառ էր Հովհաննես Գաբրիելյանը։ 38 ժամ շարունակ նա ջրի մեջ էր առանց կանգառի, հանգստի և որևէ նավի դիպչելու։ 74 կիլոմետրից հետո, երբ լուսաբացն արդեն մոտ էր, Հովհաննեսը դուրս եկավ ափ։ Ավարտեց այն, ինչ նախորդ երկու անգամ ընդհատվել էր վերջնակետից փոքր հեռավորության վրա։ Սա միայն սպորտային նվաճման պատմություն չէ։ Սա պայքար է մարդու և բնության, հոգնածության ու սեփական մտքերի դեմ։

Leave a Comment