Որսաշրջանի ընթացքում ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ՝ որսի սահմանված կարգի և օրենսդրական պահանջների պահպանությունն ապահովելու նպատակով։
Ծառայությունը որսորդներին հորդորում է պահպանել սահմանված կանոնները, որսն իրականացնել թույլատրելի ժամկետներում, վայրերում և չափաքանակների շրջանակում՝ դրսևորելով պատասխանատու և իրավագիտակից վարքագիծ։
2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը մեկնարկել է օգոստոսի 29-ին։ Որսի կենդանիների ցանկը, թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները սահմանված են Շրջակա միջավայրի նախարարի համապատասխան հրամանով։