Հայկական հեռուստատեսության պատմության մեջ իր լսարանով դեռևս չգերազանցված լեգենդար «Որոգայթը» վերադառնում է։ Հին ու նոր հերոսներով, նոր ասելիքով ու սյուժետային անսպասելի զարգացումներով քրեական դրամայի նոր պատմության նկարահանումներն արդեն սկսվել են։
Երկար սպասված «Որոգայթ. Նոր սկիզբ» բազմասերիանոց ֆիլմը հեռուստադիտողին հասանելի կլինի արդեն այս աշնանը՝ Shant Digital TV հարթակում։
Ի՞նչ հույզերով են տարիներ անց կրկին հանդիպել սիրված հերոսներն ու ի՞նչ նորություններ են սպասվում հեռուստադիտողին: Shantnews-ի նկարահանող խումբը եղել է նկարահանման հրապարակում և բացահայտել մանրամասներ։