Թաիլանդում բուդդայական վանական է ձերբակալվել՝ 2,8 միլիոն դոլարի նվիրատվություններ յուրացնելու և վանական կանոնները խախտելու կասկածանքով։
Նա եղել է երկրի ամենահին գործող տաճարներից մեկի վանահայրը։ Ոստիկանության տվյալներով՝ վանականը նվիրատվություններից ստացված գումարի և այլ արժեքավոր իրերի մի մասը փոխանցել է իրեն մտերիմ կնոջը։
Խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել են նաև տեսագրություններ, որոնցում վանականը սեռական հարաբերություն է ունենում իր օգնականի հետ՝ տաճարի տարածքում։ Բուդդայական վանականների համար սեռական հարաբերությունները համարվում են վանական կարգապահության ամենածանր խախտումներից մեկը։
