Ոչ մի երկիր չպետք է օգտագործի իր տարածքը մեկ այլ երկրի սպառնալու կամ նրա վրա հարձակվելու համար. Փեզեշքիան

12 Սեպտեմբերի, 2026

Ոչ մի երկիր չպետք է օգտագործի իր տարածքը մեկ այլ երկրի սպառնալու կամ նրա վրա հարձակվելու համար:  Նյու Դելիում կայացած BRICS-ի առաջնորդների փակ նիստում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Հայտնում է Isna-ն։

Նա նշել է, որ ցանկացած կառավարման համակարգի վստահելիությունը կախված է բոլոր երկրների՝ թե՛ փոքր, թե՛ մեծ, իրավունքները պաշտպանելու կարողությունից։

Փեզեշքիանի խոսքով, ՄԱԿ-ի կանոնադրությունը չի կարողանում պաշտպանել ազգերին ուժի ապօրինի կիրառումից, իսկ միջազգային կանոնները պարտադիր են ոմանց համար և մեկնաբանման ենթակա՝ մյուսների դեպքում։

«Եթե Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը չի կարող պաշտպանել պետություններին ուժի ապօրինի կիրառման դեմ, և եթե միջազգային կանոնները ոմանց համար պարտադիր են, իսկ մյուսների համար՝ ենթակա մեկնաբանության, ապա չի կարելի խոսել իրական բազմակողմանիության մասին»,- նշել է նա։

Leave a Comment