Միջազգային համագործակցությամբ և թարմ շնչով ստեղծված շեքսպիրյան «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման առաջնախաղով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կսկսի 105-րդ թատերաշրջանը։ Առաջիկայում թատրոնում նախատեսում են հիմնանորոգել «Պաննո» հարթակի բացօթյա հատվածն ու «Բլեք բոքս»-ի բաց տարածքը։ Ակադեմիական թատրոնն արդեն նաև Բաց բեմ ունի, որտեղ էլ ցուցադրվելու է «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման առաջնախաղը։