Սեպտեմբերի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր։