«Պալոն Տ՛օր». Այս Տարուան Թեկնածուները Յայտարարուեցան

Ֆրանսայի «Ֆրանս ֆութպոլ» պարբերականը հրապարակեց 2026-ի «Պալոն տ՛օր»-ի 30 թեկնածուները:

«Պաքոն տ՛օր»-ի 70-րդ մրցանակաբաշխութիւնը տեղի պիտի ունենայ Լոնտոնի մէջ, 26 հոկտեմբերին: Տիտղոսակիրը կ՛որոշուի ՖԻՖԱ-ի դասաւորման լաւագոյն 100 երկիրները ներկայացնող լրագրողներու քուէարկութեան հիմամբ: Այժմու տիտղոսակիրն է Փարիզ Սեն Ժերմենի եւ Ֆրանսայի ազգային խումբի յառաջապահ Ուսման Տեմպելէ:

Հետաքրքրական է, որ վերջին երկու տարիներուն «Չեմփիընզ լիկ»-ի տիտղոսակիր Փարիզ Սեն Ժերմենէն 9 մարզիկներ մաս կը կազմեն թեկնածուներու ցանկին, յաջորդաբար երկրորդ տարին ըլլալով, ինչ որ մրցանիշ մըն է:

Նկատի ունենալով, որ Պարսելոնայի յառաջապահ Ֆեռան Թորեսն ալ միացած է Փարիզ Սեն Ժերմենին, 10-րդ թեկնածու մըն ալ աւելցած է 30 մարզիկներու ցանկին:

Ստորեւ` 30 թեկնածուները.

– Ճուտ Պելինկհամ (Անգլիա, Ռէալ Մատրիտ) – 52 մրցում, 15 կոլ, 6 էսիսթ, 8 դեղին քարտ:

– Փաու Քուպարսի (Սպանիա, Պարսելոնա) – 62 մրցում, 1 կոլ, 2 էսիսթ, 5 դեղին քարտ, 1 կարմիր քարտ, աշխարհի ախոյեան, «Լա լիկա» եւ Սպանիոյ գերբաժակ:

– Մարք Քուքուրելիա (Սպանիա, Չելսի եւ այժմ Ռէալ Մատրիտ) – 65 մրցում, 2 կոլ, 7 էսիսթ, 13 դեղին քարտ, 1 կարմիր քարտ, աշխարհի ախոյեան:

– Ուսման Տեմպելէ (Ֆրանսա, Փարիզ Սեն Ժերմեն) – 51 մրցում, 26 կոլ, 14 էսիսթ, 1 դեղին քարտ, «Չեմփիընզ լիկ», միջցամաքամասային բաժակ, «Եու. Է. Էֆ. Ա.»-ի գերբաժակ, «Լիկ 1», Ֆրանսայի բաժակ:

– Լուիս Տիաս (Քոլոմպիա, Պայերն Միւնիխ) – 66 մրցում, 30 կոլ, 23 էսիսթ, 10 դեղին քարտ, 2 կարմիր քարտ, «Պունտըսլիկա» Գերմանիոյ բաժակ, Գերմանիոյ գերբաժակ:

– Պրունօ Ֆեռնանտեշ (Փորթուգալ, Մանչեսթըր Եունայթըտ) – 51 մրցում, 13 կոլ, 25 էսիսթ, 7 դեղին քարտ:

– Կապրիէլ (Պրազիլ, Արսենալ) – 59 մրցում, 4 կոլ, 6 էսիսթ, 6 դեղին քարտ, «Փրեմիեր լիկ»:

– Էրլինկ Հաալանտ (Նորվեկիա, Մանչեսթըր Սիթի) – 64 մրցում, 58 կոլ, 11 էսիսթ, 3 դեղին քարտ, Անգլիոյ բաժակ, Անգլիոյ լիկայի բաժակ:

– Աշրաֆ Հաքիմի (Մարոք, Փարիզ Սեն Ժերմեն) – 49 մրցում, 4 կոլ, 17 էսիսթ, 6 դեղին քարտ, 1 կարմիր քարտ, Ափրիկէի ախոյեան (ըստ Ափրիկէի որոշումին), «Չեմփիընզ լիկ», «Եու. Է. Էֆ. Ա.»-ի գերբաժակ եւ «Լիկ 1»:

– Հերի Քէյն (Անգլիա, Պայերն Միւնիխ) – 65 մրցում, 73 կոլ, 8 էսիսթ, 3 դեղին քարտ, «Պունտըսլիկա», Գերմանիոյ բաժակ, Գերմանիոյ գերբաժակ:

– Քվիչա Քվարացխելիա (Վրաստան, Փարիզ Սեն Ժերմեն) – 57 մրցում, 24 կոլ, 10 էսիսթ, 4 դեղին քարտ, «Չեմփիընզ լիկ»- միջցամաքամասային բաժակ, «Եու. Է. Էֆ. Ա.»-ի գերբաժակ, «Լիկ 1», Ֆրանսայի գերբաժակ:

– Լամին Եամալ (Սպանիա, Պարսելոնա) – 57 մրցում, 25 կոլ, 20 էսիսթ, 6 դեղին քարտ, Աշխարհի ախոյեան, «Լա լիկա», Սպանիոյ գերբաժակ:

– Սատիօ Մանէ (Սենեկալ, Նասր) – 55 մրցում, 24 կոլ, 13 էսիսթ, 8 դեղին եւ 1 կարմիր քարտ: Սէուտական Արաբիոյ «Փրօ Լիկ»:

– Մարքինիոս (Պրազիլ, Փարիզ Սեն Ժերմեն) – 43 մրցում, 2 կոլ, 3 դեղին քարտ: «Չեմփիընզ լիկ», միջցամաքամասային բաժակ, «Եու. Է. Էֆ. Ա.»-ի գերբաժակ, «Լիկ 1» եւ Ֆրանսայի գերբաժակ:

– Լաութարօ Մարթինես (Արժանթին, Ինթեր Միլան) – 55 մրցում, 30 կոլ, 10 էսիսթ, 9 դեղին քարտ, «Սերի Ա.» եւ Իտալիոյ բաժակ:

– Քիլիան Էմպափէ (Ֆրանսա, Ռէալ Մատրիտ) -60 մրցում, 58 կոլ, 13 էսիսթ, 8 դեղին քարտ:

– Նունօ Մենտէշ (Փորթուգալ, Փարիզ Սեն Ժերմեն) – 53 մրցում, 7 կոլ, 8 էսիսթ, 5 դեղին քարտ, «Չեմփիընզ լիկ», միջցամաքամասային բաժակ, «Եու.Է. Էֆ. Ա.»-ի գերբաժակ, «Լիկ 1» եւ Ֆրանսայի գերբաժակ:

– Լիոնել Մեսսի (Արժանթին, Ինթեր Մայեմի) – 49 մրցում, 45 կոլ, 30 էսիսթ, 4 դեղին քարտ, «Էմ. Էլ. Էս.»-ի տիտղոս:

– Ժոաօ Նեւիշ (Փորթուգալ, Փարիզ Սեն Ժերմեն) – 49 մրցում, 11 կոլ, 4 էսիսթ, 2 դեղին քարտ, «Չեմփիընզ լիկ» միջցամաքամասային բաժակ, «Լիկ 1», Ֆրանսայի գերբաժակ:

– Մայքըլ Օլիսէ (Ֆրանսա, Պայերն Միւնիխ) – 69 մրցում, 27 կոլ, 35 էսիսթ, 13 դեղին քարտ, «Պունտըսլիկա», Գերմանիոյ բաժակ, Գերմանիոյ գերբաժակ:

– Ուիլիամ Փաչօ (Էքուատոր, Փարիզ Սեն Ժերմեն) – 56 մրցում, 2 կոլ, 1 էսիսթ, 3 դեղին քարտ, «Չեմփիընզ լիկ», միջցամաքամասային բաժակ, «Եու. Է. Էֆ. Ա.»-ի գերբաժակ, «Լիկ 1», Ֆրանսայի գերբաժակ:

– Խուլիան Քինիոնես (Մեքսիքօ, Քատիսիա) – 46 մրցում, 41 կոլ, 5 էսիսթ, 5 դեղին քարտ:

– Տեքլան Ռայս (Անգլիա, Արսենալ) – 69 մրցում, 8 կոլ, 14 էսիսթ, 9 դեղին քարտ, «Փրեմիեր լիկ»:

– Ռոտրի (Սպանիա, Մանչեսթըր Սիթի եւ այժմ` Պարսելոնա) – 46 մրցում, 2 կոլ, 6 դեղին 1 կարմիր քարտ, Աշխարհի ախոյեանութիւն, Անգլիոյ բաժակ, Անգլիոյ լիկայի բաժակ:

– Ֆապիան Ռուիս (Սպանիա, Փարիզ Սեն Ժերմեն) – 45 մրցում, 3 կոլ, 6 էսիսթ, 4 դեղին քարտ, Աշխարհի ախոյեան, «Չեմփիընզ լիկ», միջցամաքամասային բաժակ, «Եու. Է. Էֆ. Ա.»-ի գերբաժակ, «Լիկ 1», Ֆրանսայի գերբաժակ:

– Ուիլիամ Սալիպա (Ֆրանսա, Արսենալ), 60 մրցում, 1 կոլ, 1 էսիսթ, 3 դեղին քարտ, «Փրեմիեր լիկ»:

– Ֆեռան Թորես (Սպանիա, Պարսելոնա եւ այժմ Փարիզ Սեն Ժերմեն) – 65 մրցում, 25 կոլ, 7 էսիսթ, 3 դեղին քարտ, Աշխարհի ախոյեանութիւն, «Լա լիկա», Սպանիոյ գերբաժակ:

– Տայօ Ուփամեքանօ (Ֆրանսա, Պայերն Միւնիխ) – 58 մրցում, 2 կոլ, 4 էսիսթ, 9 դեղին եւ 1 կարմիր քարտ, «Պունտըսլիկա», Գերմանիոյ բաժակ, Գերմանիոյ գերբաժակ:

– Վինիւիուս Ժունիոր (Պրազիլ, Ռէալ Մատրիտ) – 66 մրցում, 28 կոլ, 16 էսիսթ, 11 դեղին քարտ:

– Վեթինիա (Փորթուգալ, Փարիզ Սեն Ժերմեն) – 64 մրցում, 7 կոլ, 10 էսիսթ, 3 դեղին քարտ, «Չեմփիընզ լիկ», միջցամաքամասային բաժակ, «Եու. Է. Էֆ. Ա.»-ի գերբաժակ, «Լիկ 1», Ֆրանսայի գերբաժակ:

«Պալոն տ՛օր»-ի մրցանակներու կարգին, ինչպէս ամէն տարի, պիտի ընտրուի նաեւ տարուան լաւագոյն մարզիչը: Զատուած են 5 թեկնածուներ.

– Միքել Արթեթա (Սպանիա, Արսենալ) – «Փրեմիեր լիկ»-ի ախոյեան:

– Լուիս Տելաֆուենթէ (Սպանիա, Սպանիոյ ազգային խումբ) – աշխարհի ախոյեան:

– Ունայ Էմերի (Սպանիա, Ասթոն Վիլա) – «Եու. Է. Էֆ. Ա.»-ի «Եուրոփա լիկ»-ի ախոյեան:

– Վենսան Քոմփանի (Պելճիքա, Պայերն Միւնիխ) – «Պունտըսլիկա»-ի ախոյեան, Գերմանիոյ բաժակակիր եւ գերբաժակակիր:

– Լուիս Էնրիքէ (Սպանիա, Փարիզ Սեն Ժերմեն) – «Չեմփիընզ լիկ», միջցամաքամասային բաժակ, «Եու. Է. Էֆ. Ա.»-ի գերբաժակ, Ֆրանսայի «Լիկ 1» եւ Ֆրանսայի գերբաժակակիր:

«Պալոն տ՛օր»-ի մրցանակներու կարգին պիտի ընտրուի նաեւ տարուան լաւագոյն բերդապահը.

10 թեկնածուներ նկատի առնուած են.

– Եասին Պոնօ (Մարոք, Հիլալ) – 58 մրցում, 41 կոլեր ստացած, 30 անգամ անառիկ պահած է իր բերդը եւ 14 դեղին քարտ ստացած: Սէուտական Արաբիոյ թագաւորի բաժակակիր:

– Թիպօ Քուրթուա (Պելճիքա, Ռէալ Մատրիտ) – 57 մրցում, 51 կոլեր ստացած, 23 անգամ անառիկ է իր բերդը եւ 1 դեղին քարտ:

– Խուան Կարսիա (Սպանիա, Պարսելոնա) – 47 մրցում, 43 կոլեր ստացած, 19 անգամ անառիկ պահած է իր բերդը եւ 1 դեղին քարտ, Աշխարհի ախոյեան, «Լա լիկա» եւ Սպանիոյ գերբաժակ:

– Կրեկոր Քոպել (Զուիցերիա, Տորթմունտ) – 61 մրցում, 70 կոլեր ստացած, 24 անգամ անառիկ պահած է իր բերդը եւ 3 դեղին քարտեր ստացած:

– Էմիլիանօ Մարթինես (Արժանթին, Ասթոն Վիլա եւ այժմ` Չելսի) – 58 մրցում, 59 կոլեր ստացած, 20 անգամ անառիկ պահած է իր բերդը եւ 3 դեղին քարտեր, «Եուրոփա լիկ»:

– Էտուարտ Մենտի (Սենեկալ, Ահլի) – 56 մրցում, 47 կոլեր ստացած, 28 անգամ անառիկ պահած է իր բերդը, 1 դեղին քարտ, Ասիոյ «Չեմփիընզ լիկ» եւ Սէուտական Արաբիոյ գերբաժակ:

– Տաւիտ Ռայա (Սպանիա, Արսենալ) – 53 մրցում, 32 կոլեր ստացած, 29 անգամ անառիկ պահած է իր բերդը եւ 1 դեղին քարտ, Աշխարհի ախոյեան, «Փրեմիեր լիկ»-ի տիտղոս:

– Մաթուէյ Սաֆոնով (Ռուսիա, Փարիզ Սեն Ժերմեն) – 31 մրցում, 32 կոլեր ստացած, 12 անգամ անառիկ պահած է իր բերդը, 1 դեղին քարտ, «Չեմփիընզ լիկ», միջցամաքամասային բաժակ, «Եու. Է. Էֆ. Ա.»-ի գերբաժակ եւ «Լիկ 1»:

– Ունայ Սիմոն (Սպանիա, Աթլեթիք Պիլպաօ) – 62 մրցում, 76 կոլ ստացած, 22 անգամ անառիկ պահած է իր բերդը, 1 դեղին քարտ, Աշխարհի ախոյեան:

– Վոզինիա (Քափէ Վերտէ, Շավեշ եւ այժմ` Քոլօ Քոլօ) – 30 մրցում, 35 կոլ ստացած, 13 մրցում անառիկ պահած է ի բերդը:

«Պալոն տ՛օր»-ի մրցանակներու կարգին է նաեւ տարուան լաւագոյն խումբի տիտղոսը: Թեկնածուներու ցանկէն դուրս մնացած են աշխարհի ախոյեան Սպանիան եւ Սպանիոյ ախոյեան Պարսելոնան: Ցանկէն դուրս մնացած է նաեւ Իտալիոյ ախոյեան եւ բաժակակիր Ինթեր Միլանը:

5 խումբերէ կազմուած թեկնածուներն են` Անգլիոյ ախոյեան Արսենալը, Ֆրանսայի ախոյեան Փարիզ Սեն Ժերմենը, Գերմանիոյ ախոյեան Պայերն Միւնիխը, Նորվեկիոյ ախոյեան Պոտօ Կլիմթը եւ Պրազիլի ախոյեան Ֆլամենկոն:

Leave a Comment