Սեպտեմբերի 8-ին PISA-ի 2026-ի արդյունքը ՀՀ-ում տխուր մտահոգությունների առիթ դարձավ՝ մեր 15-ամյա դպրոցականները գրագիտության խնդիր ունեն, զիջում են Վրաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային: Նույն օրը Գերմանիայում բարձրաձայնեցին նախորդ 25 տարիների համեմատ ամենավատ ցուցանիշի մասին՝ 3-ից մեկը մաթեմատիկայի եւ ընթերցանության, բնագիտությունից՝ 4-ից մեկը, կարողությունների հիմնական մակարդակը չի ապահովում, առաջադիմությունը 2015-ից ի վեր անընդհատ նվազում է: «Պատմական չափերի աղետալի իրադարձություն» է որակել իրենց արդյունքը Իսրայելի կրթության նախարարությունը, ըստ տեղական ԶԼՄ-ների: Ուսուցման հիմքը ընթերցելն է, շատերը երկար, բարդ տեքստը դժվարանում են հասկանալ: Աշխարհում «արագ ընթերցողների» թիվն աճել է, սոցցանցի բովանդակությունն արագ թերթելը նպաստում է կենտրոնացման թուլացմանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
The post «Փառք կարդացածը հասկացողին» appeared first on Ազգ.