Լիբանանում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին

ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ Լիբանանի հարավում գտնվող Ալի ալ-Թահեր լեռնաշղթայում Իսրայելի ռազմական ակտիվությունը կարող էր 4.1 մագնիտուդով երկրաշարժ առաջացնել:

Այդ տեղեկությունների համաձայն՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նաբաթիե ալ-Թահտա շրջանից 13 կմ հարավ-արևմուտք, որը գտնվում է Ալի ալ-Թահեր լեռնաշղթայից մոտավորապես 5 կմ հեռավորության վրա, որտեղ սեյսմիկ ակտիվությունից կարճ ժամանակ առաջ իսրայելական բանակը ոչնչացրել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ստորգետնյա ենթակառուցվածքները։

Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։

Իսրայելական կողմի պնդմամբ՝ այս օբյեկտները ռազմավարական նշանակություն ունեին, կառուցվել են ավելի քան 20 տարվա ընթացքում։

Leave a Comment