Առատորեն բաշխողը

Այո, Ես` ձեր Տերը, առատորեն եմ տալիս: Լիառատ, հորդաբուխ, իր ափերից ելնող կյանքը Ես եմ, որ տալիս եմ ձեզ: Ես այս բանի համար եկա:

Կյանքը` հոգու կյանքը, հավիտենական կյանքը, որ բաբախում է ձեր էության մեջ և կենդանություն տալիս ձեր մտքին ու մարմնին:

Առատաձեռն բաշխող:

Արքայական տվող:

Ես եկա, որ մարդիկ կարողանան ինձ հետ տնկակից ապրել:

Ասածս այն կյանքն է, ինչի մասին ակնարկեցի.

«Ես եմ որթատունկը, և դուք ճյուղերը»:

Որթատունկի կենսահյութը իր ճյուղերի մեջ է:

Մեր կյանքը՝ ձեր և Իմ, մեկ են:

ՈՒրեմն, երբ կա մտերիմ շփումը, ինչ որ առկա է Իմ բնության մեջ, ձեզ է անցնում ինքնաբերաբար:

Ես եմ սերը, ուրախությունը, խաղաղությունը, զորությունը, ուժը, բժշկությունը, խոնարհությունը, համբերությունը և այն ամենը, որ դուք տեսնում եք Իմ` ձեր Տիրոջ մեջ:

Այս բոլորը դուք առատորեն կունենաք, երբ Իմ կյանքը հոսի ձեր մեջ:

ՈՒրեմն` քաջություն:

Այդ դուք չէ, որ ձեզ սիրող, զորավոր, համբերող կամ խոնարհ եք դարձնում:

Պարզապես դուք շարունակ ապրում եք Իմ մեջ, և Իմ կյանքը կատարում է այդ հրաշալի փոփոխությունները:

Leave a Comment