Ալժիրը սեպտեմբերի 11-ից կփակի իր օդային տարածքը ԱՄԷ-ի օդանավերի համար – armeniatoday.am

Սեպտեմբերի 11-ին Ալժիրը կփակի իր օդային տարածքը ԱՄԷ-ում գրանցված բոլոր քաղաքացիական և ռազմական օդանավերի համար՝ թե՛ ժամանման, թե՛ մեկնման նպատակով, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ալժիրի ազգային պաշտպանության նախարարությանը։

Համաձայն հայտարարության՝ «բացառություն կարվի ԱՄԷ-ի քաղաքացիական առևտրային այն չվերթների համար, որոնք իրականացվում են դեպի Ալժիրի Հուարի Բումեդիենի անվան միջազգային օդանավակայան և հակառակ ուղղությամբ»։ Այդ չվերթները կշարունակվեն մինչև 2026 թվականի վերջին համապատասխան պայմանագրի ժամկետի ավարտը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10-ին, Ալժիրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր ԱՄԷ-ի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու որոշման մասին՝ ի պատասխան սրվող «սադրիչ և թշնամական գործողությունների»։ Նախարարությունն ընդգծել է, որ այդ որոշումը կայացվել է երկկողմ կապերը պահպանելու բոլոր հնարավորությունները սպառելուց հետո։

Leave a Comment