Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ու անապահով ընտանիքների երեխաների ճամբարների համար լրացուցիչ 1.6 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունն առաջարկում է 1 մլն 644 հազար 900 դրամ վերաբաշխել՝ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ինչպես նաև ծնողազուրկ, սոցիալապես անապահով, բազմազավակ և ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան երեխաների՝ ամառային ճամբարներ տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար։ Նախատեսված 20 մլն դրամի փոխարեն փաստացի ծախսերը կազմել են 21 մլն 644 հազար 900 դրամ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։

Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Որոշման նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված գումարը բաշխել Հայաստանի Հանրապետության մարզպետի աշխատակազմերին և Երևանի քաղաքապետարանին` ըստ փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների կամ ծնողազուրկ կամ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող, կամ անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների (այսուհետ՝ շահառու խումբ) ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու գործընթացի շրջանակներում երեխաներին տրանսպորտային միջոցներով ապահովվելու նպատակով 2026 թվականի ՀՀ պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված է՝ 20,000.0 հազար դրամ գումար, սակայն Հայաստանի Հանրապետության մարզպետի աշխատակազմերի և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն փաստացի կատարված ծախսերը կազմում են 21,644.9 հազար դրամ` ամփոփված հաշվարկները կցվում են:

Չբավարարող 1,644.9 հազար դրամն առաջարկում ենք վերաբաշխել` Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «1167 Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիր» ծրագրի «11007 Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարում» միջոցառումից:

Նվազեցման արդյունքում ՀՀ պետական բյուջեի հաշվին նշված գումարի չափով հիշյալ միջոցառման ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտություն չի առաջանա։

Հարկ է նշել, որ ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կարիքների համար ճամբար մեկնող երեխաների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով 26․05․2026թ․-ին հրապարակվել է ուղևորափոխադրման ծառայության ձեռք բերման ՀՀՍՄԱ-ԷԱՃԾՁԲ-2026/03 ծածկագրով գնման ընթացակարգ։ Մրցույթի արդյունքում պայմանագիր չի կնքվել, քանի որ առաջին տեղ զբաղեցրած մասնակցի հայտը չէր համապատասխանում հրավերի պահանջներին, ուստի մերժվել է և մրցույթը հայտարարվել չկայացած (15․06․2026թ)։

Հաշվի առնելով ժամկետի սղությունը, այն է, որ առաջին հերթափոխը սկսվում է

20․06․2026թ․, երեխաների տեղափոխությունը կազմակերպվել է՝ առաջնորդվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի դ պարբերություն պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետի հրամանը, կազմակերպվել է ուղևորափոխադրման ծառայության ձեռք բերման գնման գործընթաց՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում:

 Ակնկալվող արդյունքը.

Որոշման ընդունման արդյունքում կապահովվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպումը մանկական առողջարարական ճամբարներում։

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական   ակտերի ընդունման անհրաժեշտություն.

Կառավարության նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհարժեշտություն  չկա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն  որոշմամբ հավանության արժանացած ՀՀ Կառավարության  2021-2026թթ ծրագրի    «4. Մարդկային կապիտալի զարգացման ոլորտ, 4.6 Աշխատանք եվ սոցիալական պաշտպանություն» բաժնի 17-րդ կետից, ինչպես նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի 04-րդ՝ «Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ» մեգանպատակից:

 

Leave a Comment