Ուզբեկստանի Սենատը լիագումար նիստում հաստատել է «Լատինական գրի վրա հիմնված ուզբեկական այբուբենի ներդրման մասին» օրենքում փոփոխությունները։ Այբուբենը կազմված կլինի 28 տառից և մեկ ապոստրոֆից՝ փոխարինելով ներկայիս 26 տառին և երեք տառային համակցություններին, հայտնել է խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։
Սենատորների կարծիքով, օրենքի ընդունումը կնպաստի լատինական գրի և ուղղագրության կանոնների վրա հիմնված ուզբեկական այբուբենի կատարելագործմանը, կընդլայնի պետական լեզվի օգտագործման հնարավորությունները և կխթանի ուզբեկական լեզվի թվայնացումը։
«Լատինական գրի վրա հիմնված Ուզբեկական այբուբենի ներդրման մասին» օրենքն ընդունվել է 1993 թվականի սեպտեմբերի 2-ին։