PISA հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը կրթության ոլորտում պետական քաղաքականության կարևոր նպատակներից է, քանի որ այն, ինչպես մնացած արտաքին գնահատումները, լավ հնարավորություն է արձանագրելու արդյունքները, խնդիրները՝ այդկերպ նաև չափելի դարձնելով բարեփոխումների ազդեցությունը՝ համադրելով այլ երկրների ցուցանիշների հետ։
Ե՞րբ և ինչպե՞ս է անցկացվել հետազոտությունը
PISA հետազոտության նախապատրաստական աշխատանքներն ընթանում էին 2022 թվականից, իսկ 2025 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի 295 դպրոցի մոտ 7000 սովորող անցել է ստուգատեսը՝ լրացնելով համապատասխան մեթոդաբանությամբ կազմված թեստերը։
PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ անգամ. հաջորդ ստուգատեսը կանցկացվի 2029 թվականին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: