Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեից։ Կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով։