Փաշինյանը մեկնեց Փարիզ․ կհանդիպի Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Փարիզում նա կմասնակցի սեպտեմբերի 9-10-ը անցկացվող Միջազգային տիեզերական գագաթնաժողովին, որին մասնակցում են շուրջ 120 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզ է մեկնել սովորական ուղևորատար չվերթով։ Ֆրանսիա մեկնելու ճանապարհին Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից՝ հայտնելով, որ այցի ընթացքում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Փարիզում անցկացվող առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահը։ Քննարկումների առանցքում տիեզերական անվտանգությունը, տնտեսությունը, ոլորտի կարգավորումն ու նոր տեխնոլոգիաներն են։

Leave a Comment